Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ

Կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ
04.02.2021 | 12:26

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սիրով հրավիրում է միանալու փետրվարի 10-ին՝ ժամը 19.30‚ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք յուրօրինակ համերգին, որի ընթացքում կհնչեն իտալական հայտնի օպերաների նախերգանքներ։

Համերգի ծրագիր
Ջուզեպե Վերդի՝ Նախերգանք «Նաբուկո» օպերայից
Ամիլկարե Պոնկիելլի՝ «Ժամերի պարը» «Ջոկոնդա» օպերայից
Ջոակինո Ռոսինի՝ Նախերգանք «Շամիրամ» օպերայից
Ջոակինո Ռոսինի՝ Նախերգանք «Օթելլո» օպերայից
Ջոակինո Ռոսինի՝ Նախերգանք «Մոխրոտը» օպերայից
Ջուզեպե Վերդի՝ Նախերգանք «Սիցիլիական ժամերգություն» օպերայից
Ջակոմո Պուչինի՝ Ինտերմեցցո «Մանոն Լեսկո» օպերայից
Ջուզեպե Վերդի՝ Նախերգանք «Ճակատագրի ուժը» օպերայից
Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Դիտվել է՝ 4867

Մեկնաբանություններ